Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

Քաղաքակիրթ արձագանք

Քաղաքակիրթ արձագանք
01.07.2025 | 13:15

Սուրբ Էջմիածին, Մայր աթոռ զենքով, դիմակով, բերետով ներխուժումը սրբապղծություն է։ Նա, դուք դա էլ արեցիք։ Ամոթ, պատիվ չունեք։ Անհավատ եք։ Զուրկ եք հայկականությունից։

Հայ մարդը ամենուր ամոթահար է։ Չէին պատկերացնում, որ սրան էլ եք ընդունակ։ Մոնղոլները չմտան Էջմիածին։ Թուրքերը չկարողացան։ Հայաստանի Հանրապետությունը զավթած չարիքը մտավ հայ ինքնության տաճար։

Սա չեք մարսելու։

Արքեպիսկոպոս Բագրատ եւ Միքայել սրբազանները ԱԱԾ-ի նկուղում են։ Սա նենգ, վախկոտ արարք է։ Նրանցից յուրաքանչյուրի ծառայության, բարի գործերի չնչինագույն մասն էլ չի արել ՔՊ-ն հավաքաբար ու իր վոժդը։

Բարիք անում են մեծ մարդիկ, չարիք բերում են ոչնչությունները։

Դուք մեր ինքնության, մեր տեսակի հետ կապ չունեք։ Դուք ինքնիշխան չեք, դուք ծառա եք։

Ձեր ծառայության ժամկետը ավարտվելու է։ Սրբազանների խուցը դատարկ չի մնալու։

Սամվել Կարապետյանի դեմ ձեր արածը երախտամոռություն է։

Նա ստեղծող-կառուցող է, դուք՝ քանդող։

Նա բարեգործ է, դուք՝ չարի սպասավոր։

Նա ողնաշարով, արյունով հայ է, խոսքի տեր, Մուշ-Ալաշկերտի, հոգեւորականների, ուսուցիչների ժառանգ է, դուք՝ անհայտ ծագումով ու խոստումնազանց։

Լավ, ասեմ՝ ձեզանից ոմանք։

Նա չի կոտրվելու։

Դուք եք կոտրվելու։

Նա եկեղեցու, հոգեւորի, մշակույթի, հայ ինքնության պաշտպան է։ Դուք՝ ոչնչաբան։

Նրա կրեդոն՝ ամեն ինչ հայրենիքի համար, ձերը՝ հայրենիքի դեմ։

Հարգելի ՀՀ քաղաքացիներ, սիրելի հայեր, քույրեր, եղբայրներ,

Պինդ եղեք ձեր հավատքի մեջ։ Սա, սրանք գնալու են։ Միասին տեր ենք դառնալու մեր տեսակին, մեր ինքնությանը, մեր պետությանը։

Ամոթի այս խարանը ջնջելու ենք։

Պիղծ, նենգ, վախկոտ, երախտամոռ մարդիկ իմ, մեր Հայաստանում ապագա չունեն։

Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Խոսք՝ ասված 2025թ. հուլիսի 1-ին, Ազգային ժողովի նիստում

Տեսանյութը՝

https://www.facebook.com/watch?v=1422048842398774

Դիտվել է՝ 2106

Մեկնաբանություններ

rel="nofollow">Աղոթարան
Աստվածաշունչ մատյանից
Վերուվար
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 17.11.2025